Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_բջնի
A A
Պաշտոնական

Շարունակվում են Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու պատի վերականգնման աշխատանքները

Տարվա սկզբից մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքները:

 

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի աշխատակիցը հերթական այցն Է կատարել վերականգնվող հուշարձանի տարածք՝ 2023 թ. նախատեսված աշխատանքների ընթացքին տեղում ծանոթալու նպատակով: Այցի շրջանակում քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, իրականացվել են անհրաժեշտ չափումներ և կատարված աշխատանքի ուսումնասիրման հիման վրա առաջարկվել համապատասխան լուծումներ:

 

Համաձայն պայմանագրի՝ ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թ. օգոստոսի 1-ին:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։