A
A
2 զոհ, 1 տուժած. Հաղարծինի տարածքում մեքենան մոտ 80 մետրից գահավիժել է ձորը
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 18-ին, ժամը 11։52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից Դիմաց լեռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վիրավորին մեծ դժվարությամբ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիներն ու փրկարարները՝ պատգարակով, մոտ 3 կմ ոտքով քայլելով: Այնուհետ մահացածների դիերն են մոտեցվել դիատարին։
Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։