Բացել լրահոսը Փակել լրահոսը
347615458_206095472386563_6118214622744439260_n
A A
Հասարակություն

Օձերի հայտնաբերման մասին 2 օրում տարբեր բնակավայրերից 38 ահազանգ է հնչել

Հունիսի 16-18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևանում և Վաղարշապատ, Կապան, Բերդ քաղաքներում, Քանաքեռավան, Քասախ, Արաքս, Մալիշկա, Արզնի, Գետափ, Նոր Արտամետ գյուղերում։
 
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 անհայտ տեսակի օձ, 2 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք: