Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կինը պատմում է ամուսնու սպառալիքների մասին․ ինչ միջոցներ են ձեռնարկվում անվտանգության համար․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Համացանցում կինը պատմում է ամուսնու սպառալիքների մասին․ ինչ միջոցներ են ձեռնարկվում նրա ու երեխաների անվտանգության ապահովման համար» թեմայով։ Բանախոսներ՝ -Սոֆի Բոստանչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ -Զարուհի Հովհաննիսյան՝ Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ դատախազություն, Բարձրագույն դատական խորհուրդ։

Հունիսի 8-ին սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու սպառնալիքների և նրա կողմից հետապնդումների ենթարկվելու մասին։ Լիանա Մարգարյանի և նրա երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ, կինը, սակայն, պնդում է, որ իրենք անհետ կորած չեն, այլ ստիպված են թաքնվել, քանի որ ամուսինը՝ նախկին ոստիկան Գոռ Տեր-Եսայանը, որը սպանել է իր հորը, այժմ ազատության մեջ է։