Բաքուն հատուկ է գնդակոծել ամերիկյան ներդրումներով Երասխի գործարանը. Խանդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, որպեսզի ավելին ստանա բանակցային սեղանի շուրջ։ Լրագրողների հետ զրույցում ասաց Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ նշելով, որ վերջին շրջանի ագրեսիվ պահվածքը և երեկվա Երասխի ուղղությամբ կրակոցները դրա արդյունքն են։
«Երեկվա կրակոցները իհարկե մտահոգիչ են, հատկապես, որ դա զուգահեռ ընթանում է ակտիվացված բանակցային գործընթացին։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը, որ բանակցային գործընթացից առաջ կամ հետո, հողի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերում՝ փորձելով ավելին ստանալ բանակցային սեղանի շուրջ, և երեկվա դեպքը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական օբյեկտների են թիրախավորել, և այն գործարանի շինարարության ուղղությամբ էր հրաձգություն եղել, որը չափազանց կարևոր նախագիծ էր Հայաստանի համար։ Սա բնականաբար չի փոխում մեր դիրքորոշումը, մենք բարձրաձայնում ենք մեր դիրքորոշումների մասին, և Եվրամիությունը ևս պետք է դիտարկի սա», ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում