Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանին որոշակի լարվածության միտում է նկատվում. Պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)

Այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և որևիցե զինատեսակից կրակոցներ չկան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Անդրադառնալով երեկ Երասխի ուղղությամբ Ադբեջանի կողմից ագրեսիայի հետևանքվ վիրավորում ստացած քաղաքացիներին՝ նա նշեց, որ այս պահին նրանք գտնվում են քաղաքացիական բուժհասատատություններում և ազգությամբ հնդիկներ են։

Այն հարցին, թե արդյոք սրանով Ադրբեջանը լայնածավալ հարձակաման համար հող է նախապատրաստում՝ փոխնախարարը ասաց․ «Չեմ կարող ասել՝ ինչքանով լայնածավալ գործողությունների կվերածվի, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին ու վնասում է այդ գործընթացին․ դա ակնհայտ է»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք առաջ գալու միտում ունեցել են ադրբեջանցիները Երասխում, թե դրանք հեռահար կրակոցներ են եղել, Արման Սարգսյանը նշեց․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ դրանք կրակոցներ են, և առաջխաղացման որևէ փորձ չի եղել»։

Լրագրողի հարցին, թե որոնք են մեր հակաքայլերը, եթե սա շարունական բնույթ կրի, նա ասաց․

«Ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ը և բոլոր շահագրգիռ պետական մարմիններն այս երևույթին արձագանքում են, և անընդհատ մենք տեղեկատվություն տրամադրում ենք, տեղեկատվության վերլուծությամբ ակնհայտ կդառնա, թե որն է իրական նպատակը: Սակայն նպատակը, կարծում եմ, լարվածություն ստեղծելն է, և, փառք Աստծո, որ մենք զոհեր կամ ավելի լուրջ վնասվածներ չունենք: Այլ մանրամասների չեմ տիրապետում»,- ասաց Արման Սարգսյանը։

Ինչ վերաբերում է բանակի՝ ադրբեջանական գործողություններին պատրաստ լինելուն, ապա նա նշեց հետևյալը. «Բանակն ունի իր առջև դրված խնդիրները, և ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են: Ամեն դեպքում, բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»: