Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1686434963177
A A
Հասարակություն

Ավտովթար Վայքում

Հունիսի 11-ին, ժամը 00։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 139-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Կ․ Ա․) և «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Օ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Հ․-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։