
A
A
Վահան Քերոբյանը մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը.
Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել եմ «Ոչխարների Խուզման» փառատոնին:
Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը:
Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է: Մենք Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավել փառատոնի ենք օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է:
Կարծում եմ, որ նման միջոցառումները մեզ ավելի շատ կմոտեցնեն համայնքներին և գյուղատնտեսությանը: