Բացել լրահոսը Փակել լրահոսը
քքքքք
A A
Հասարակություն

Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել եմ «Ոչխարների Խուզման» փառատոնին․ Քերոբյան

Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել եմ «Ոչխարների Խուզման» փառատոնին:
Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը: Այս մասին գրառում է կատարել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Գրառումը՝ ստորև․ 
 
Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 815.000 զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է: Մենք Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավել փառատոնի ենք օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է:
 
Կարծում եմ, որ նման միջոցառումները մեզ ավելի շատ կմոտեցնեն համայնքներին և գյուղատնտեսությանը: