Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_080623AzatamartMiutyunVeteran (1)
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը խոսել է Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ։

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։

Նախագահը բարձր է գնահատել Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում։