Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր աթոռ
A A
Հասարակություն

Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը: Հայտնում է Մայր Աթոռը։
 
Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Ադամ քահանայի՝ Իրաքի հայոց թեմում ծառայության վայրն ինքնակամ լքելը և ԱՄՆ մեկնելը։
 
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեյան ավազանի անունով: