
A
A
Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ: Տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ: Վերջիններս ԱՄՆ դեսպանին են ներկայացրել անվտանգության միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:
Դեսպանն այցելել է նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։
«Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը,- նշել է Քրիստինա Քվինը: