
A
A
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2023 թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով.
ծրագրավորում,
ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2023 թ. հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
