Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Հասարակություն

Զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է․ Shamshyan.com

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։Նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը և ահազանգել շտապօգնություն։ Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը զինծառայող էր։