Բացել լրահոսը Փակել լրահոսը
60706728_0_0_1600_901_1920x0_80_0_0_5680bb73fe96f6e9fc1c4fe42ea44d46
A A
Հասարակություն

7 հոգի համարվում է անհետ կորած․ Նոր Կախովկայում ամբարտակի պայթեցման հետեւանքները

 Նոր Կախովկայում հիդրոէլեկտրակայանի պայթեցման արդյունքում անհետ կորած է համարվում առնվազն յոթ մարդ, Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքային վարչակազմի ղեկավար նշանակված Վլադիմիր Լեոնտևը, գրում է INTERFAX.RU-ն։

«Դնեպրյանին, Կրինկին, Կազաչի Լագերին մինչև տանիք ջրով են ծածկվել»,- հավելել է նա։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կողմից բռնակցված Խերսոնի մարզի տարածքում 14 բնակավայր հայտնվել է հեղեղումների գոտում։