Մեկնարկել է «Հրշեջ ավտոմեքենաների տեղադրումը ջրաղբյուրի վրա և փողակով փրփուր մղելու և գործարկելու ձևերը և եղանակները» թեմայով պարապմունքները
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անց է կացնում «Հրշեջ ավտոմեքենաների տեղադրումը ջրաղբյուրի վրա, փողակով փրփուր մղելու և գործարկելու ձևերը և եղանակները» թեմայով մասնագիտական գործնական պարապմունքներ
Այսօր՝ հունիսի 6-ին, ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում մեկնարկել է «Հրշեջ ավտոմեքենաների տեղադրումը ջրաղբյուրի վրա և փողակով փրփուր մղելու և գործարկելու ձևերը և եղանակները» թեմայով քառօրյա գործնական պարապմունքները։
Գործնական պարապմունքներին տեղում հետևել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։
Մասնագիտական պարապմունքները նախատեսված են ենթակա ստորաբաժանումների սպայական կազմի, հրամանատարների, խմբի պետերի և վարորդների համար։ Առաջին փուլին ներգրավված էին ԵՓՎ տարբեր ստորաբաժանումներից 28 փրկարարական ծառայող։
Նշենք, որ պարապմունքներն անց են կացվում 4 փուլով․ նախատեսվում է ներգրավել 121 փրկարարական ծառայողի։
Նմանատիպ պարապմունքները նպատակաուղղված են անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը և մարտավարական պատրաստվածության բարձրացմանը․ մասնավորապես՝ փողակով փրփրահեղուկի տրմանը և ջրառքի տարբեր ձևերի ուսուցմանը: