Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հարցազրույց

Չբացահայտված հսկայական պաշար ունենք վեր հանելու Խաչատրյանին․ Արմեն Բուդաղյան (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, 120-ամյակը։ Տարին հոբելյանական է և սպասվում են կոմպոզիտորի մեծարման ամենատարբեր ծրագրեր ու համերգային երեկոներ։

«Խորհրդային տարիներին Արամ Խաչատրյանի անունը հնչում էր Շոստակովիչի ու Պրոկոֆևի շարքում, որպես սովետական մեծանուն կոմպոզիտորի։ Խորհրդային միություն այլևս չկա և Արամ Խաչատրյանը հիմա համարվում է հայ կոմպոզիտոր»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է երաժշտագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանն ու ընդգծում․

«Ռուսներն էլ են այդպես ասում։ Նրանք նաև ասում են, որ հիմա իրենք զբաղվում են Շոստակովիչի ժառանգության պրոպագանդումով։ Եվ իրոք, ամեն ինչ անում են դրա համար։ Մենք պարտավոր ենք նույն աշխատանքը կատարել, հավաքագրել, ուսումնասիրել, գրքեր հրատարակել և այս ամենը ներկայացնել միջազգային հանրությանը։ Ես կարծում եմ, որ Արամ Խաչատրյանի ժառանգությունը նոր է սկսվում գնահատվել։ Չբացահայտված հսկայական պաշար ունենք վեր հանելու Խաչատրյանին և շատ լավ կլիներ, որ կոմպոզիտորի տուն-թանգարանը դառնար թանգարան-ինստիտուտ, ինչպես Կոմիտասի դեպքում»։

Մանրամասն՝ տեսանյութում