
A
A
Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով առաջին դատական նիստը։
Դատարանը որոշեց փոխել Գայանե Հակոբյանի խափանման միջոցը, բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը և կալանավորել նրան՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին։