Բացել լրահոսը Փակել լրահոսը
352211934_591246353107689_4612790738594747104_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Ջուջևան գյուղում

Հունիսի 5-ին, ժամը 14։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջուջևան գյուղում այրվում է փայտաշեն տնակ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի Սևակի փողոցում գտնվող ինքնաշեն փայտe տնակում և տարածվել հարակից քարե շինություն։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 15։26-ին։ Այրվել են փայտե տնակը (մոտ 12 քմ), տարաներ պահեստավորած վառելիքաքսուկային նյութերով, հարակից շինության առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և ջերմահարվել է մոտ 20 պարկ խտացված անասնակեր։