Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+maraton
A A
Սպորտ

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է «One Run» միջազգային կիսամարաթոն

Հունիսի 4-ին Երևանում առաջին անգամ անցկացվել է «One Run» միջազգային կիսամարաթոն: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Կիսամարաթոնի մեկնարկն ու վերջնարկը տրվել է Հանրապետության հրապարակում, իսկ երթուղին ընդգրկել է Երևանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցները:

«One Run» միջազգային մրցաշարի շրջանակում մինչև 12 տարեկան մասնակիցները հաղթահարել են 1 կմ, 13-15 տարեկանները՝ 5 կմ, 16-17 տարեկանները՝ 10 կմ, իսկ 18 տարեկանից բարձր մասնակիցները՝ 21,1 կմ մրցատարածություն:

Տղամարդկանց պայքարում հաղթել է Դմիտրի Կորոլևը Վանաձորից՝ գրանցելով 1 ժամ 16 րոպե 36 վայրկյան արդյունք: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է ամերիկահայ Քնար Աբրահամյանը, որը ցույց է տվել 1,41:19 արդյունք:

«One Run»-ի մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, շապիկներով, վկայականներով և խրախուսական նվերներով:

«One Run» կիսամարաթոնը նախկինում անցկացվել է միայն Ռուսաստանում և երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն: Այս տարի մրցավազքն անցկացվել է 5 երկրների 84 քաղաքներում։