Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» և «Վանը» ավարտեցին ելույթները. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացավ վերջին՝ 36-րդ տուրի առաջին խաղը:

 

«Նոան» Աբովյանում ընդունեց Չարենցավանի «Վանին»: Երևանյան թիմը հաղթեց Կոտայքի մարզը ներկայացնող թիմին՝ 1:0: Ընթացիկ մրցաշրջանում «Նոայի» վերջին գոլը խփեց Լևոն Վարդանյանը: Կողմերը խաղն ավարտեցին թերի կազմով, քանի որ 90+7-րդ րոպեին մրցավարը յուրաքանչյուր թիմից հեռացրեց մեկական ֆուտբոլիստ:

 

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 32 միավոր և հավասարվեց ԲԿՄԱ-ին, սակայն խփած և բաց թողած գնդակներով մնաց նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում: «Վանն» առաջնությունն ավարտեց 40 միավորով և գրավեց 6-րդ տեղը: