
Էմին Օհանյանը գրավեց 7-րդ, իսկ Շանթ Սարգսյանը՝ 11-րդ տեղը. Dubai Open 2023
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում ավարտվեց շախմատի Dubai Open 2023 միջազգային մրցաշարը:
Հայաստանի շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկան միջազգային վարպետ Էմին Օհանյանը և գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որոնք 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 7-րդ և 11-րդ տեղը: Նրանք ընդամենը կես միավորով ետ մնացին մրցաշարի հաղթող, հնդիկ գրոսմայստեր Արավինդից:
Մամիկոն Ղարիբյանը և Արթուր Դավթյանը վաստակեցին 4-ական միավոր և տեղ գտան համապատասխանաբար 49-րդ և 54-րդ հորիզոնականներում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 3,5 միավորով գրավեց 68-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Dubai Open 2023 միջազգային մրցաշարին մասնակցեցին 34 երկրների 86 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 51-ը գրոսմայստեր: Դրամական պարգև կստանան առաջին 10 տեղերը գրաված շախմատիստները՝ հաղթողը 12 հազար դոլար, 7-րդ տեղը՝ 1600: