
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանվից և ուշագնաց եղել․ նրան հոսպիտալացրել են
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուն հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ շաբաթ ուշ երեկոյան որդու հետ հեծանիվ վարելիս ընկել է իր հեծանիվից։
Միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ֆլանդրիայի Բրաքել քաղաքում գտնվող նրա տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հաղորդում է բելգիական Belga գործակալությունը՝ հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակի աղբյուրին։
Գլխի վրա ընկնելով՝ վարչապետը մի պահ կորցրել է գիտակցությունը, նշել է զրուցակիցը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց մի շարք հետազոտությունների համար, որոնք ոչինչ չեն պարզել:
Նշվում է, որ այս պատահարը չի ազդի նրա հաջորդ շաբաթվա գրաֆիկի վրա։ Այս կիրակի նա հանգստանալու է, այնուհետ՝ շարունակի աշխատել սովորական գրաֆիկով։
Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էր իր հայրենի Դելավեր նահանգում զբոսնելիս ընկել հեծանիվից։ Սպիտակ տան ղեկավարը չէր տուժել: