Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Հասարակություն

Սա մայրաքաղաք է, սա բոստան չէ. քաղաքային իշխանությունների նոր ուղենիշը (տեսանյութ)

Երեւանի հյուսիսային մուտքի մոտ կոճղերն ու փոսերը վկայություն են 87 կենսունակ ծառերի, որոնք հատվել են այս տարի։ Երբ այս մասին ահազանգեց ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին որ ծառահատումներն արվել են առանց իրենց իմացության, կպարզեն ու կպատժեն։ 

Երեւանի կենտրոնում այս գարնանը հաստաբուն թեղիներին փոխարինել են սակուրաները՝ արդեն քաղաքային իշխանությունների իմացությամբ։ Մարտի կեսերին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարեց, որ մեկնարկել են «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքները: 

 Ի տարբերություն Աճառյան փողոցում ծառահատումների՝ Կասկադի սկզբնամասում՝ Մոսկովյան փողոցում հաստաբուն թեղիների հատումն ու սակուրաներով փոխարինելը բարձրացրեց բողոքի ալիք ։

Իհարկե, գտնվեցին նաև ճապոնական բալենու էսթետիկայի երկրպագուներ, և բնակիչներն ու քաղաքական գործիչները, որպես արդեն չգրված օրենք, այս հարցում ևս բաժանվեցին ճամբարների։

Մանրամասները` տեսանյութում