
Հայաստանի ֆուտբոլի հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականները այս ամիս կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Դրանից հետո թիմը կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:
Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 9-12-ը նույնպես ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 13-ի առավոտյան մեր Մ-21 հավաքականը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ հունիսի 15-ին ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի Մ-21 թիմի հետ: