Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բայց մենք Նոյեմբերի 9-ի փորձը ունենք չէ արդեն, եւ մենք այդ նույն սխալները էլ չենք անելու․ Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի շարք թեմաների։

Հայաստանի համար սկզբունքային են 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը և Արցախի բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար նաև սկզբունքային է խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից հետո միջազգային երաշխավորի առկայությունը:

«Իմ անձնական կարծիքն է, որ, կարևորը՝ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ կլինի այն պայմանավորվածության կատարմանը, որը ձեռք կբերվի, որովհետև մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինձ չի բավարարում, և, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիներին էլ չեն բավարարում մեր գործընկերների թե՛ հայտարարությունը, թե՛ պահվածքը: ... Մենք նոյեմբերի 9-ի փորձը ունենք, չէ՞, և նույն սխալները էլ չենք անելու»,- ասել է Ալեն Սիմոնյանը: