Բացել լրահոսը Փակել լրահոսը
347423064_1180949989244541_4278512077439204248_n
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է Ծովագյուղից ապօրինի դուրս բերված սևահող

Մայիսի 31-ին Երևան-Սևան մայրուղում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։

Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 5խմ հողի վերին շերտի կանաչապատ զանգված (չիմ)։

Պարզվել է, որ քաղաքացի Գ.Խ.-ն հողային կանաչապատ զանգվածն անօրինական դուրս է բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից։

Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։