Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան
A A
Պաշտոնական

Ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է,հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը․ ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում,երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:

Գիտենք ,շրջափակման մեջ գտնվելով ,դուք զրկված եք տարրական իրավունքներից.տաք կացարաններից,ձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից,կրթության իրավունքի լիարժեք իրացումից:Սակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝ ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է,հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը,որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:

Այս տոնական օրը,ուզում եմ հավաստիացնել,որ կանենք մեզնից կախված ամեն-ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը:Ու թող այն,ի հեճուկս բոլոր դժվարությունների,պայծառ լինի:Աստծո աջը ձեզ հովանի: