Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։
 
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։
 
Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել, կատարել է կամրջի վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով երկկողմանի երթեւեկությունը։
 
Տեղեկացնենք, որ կամրջի հիմնանորոգման համար հայտարարված նախագծման մրցույթը կայացել է, եւ աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։