Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-05-26 143935
A A
Բիզնես

Akneye նախագիծը համագործակցում է Երվանդ Քոչարի թանգարանի հետ (տեսանյութ)

Արդեն մի քանի տարի է ինչ Հայաաստանում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հատկանշական է, որ հենց այդ օրն էլ մեկնարկ տրվեց Akneye նախագծի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությանը: Համագործակցության շրջանակներում իրականացվել է Երվանդ Քոչարի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործության ռեկոնստրուկցիա, որը բացառիկ տեղ է գրավում Akneye-ի հավաքածուում: Ստեղծագործության NFT տարբերակը  կներկայացվի Fastex էկոհամակարգի FTNFT նորարարական հարթակում:  

Այս նախագիծը ևս մեկ հնարավորություն է  հայ արվեստը՝ մասնավորապես Մաեստրո Քոչարի ստեղծագործությունը նորագույն թվային լուծումներով ներկայացնելու NFT սիրահարներին: Akneye նախագծի վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: