Բացել լրահոսը Փակել լրահոսը
348632793_142069782198672_8300774614495611811_n
A A
Հասարակություն

Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին

Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին:
Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն, համաձայն որի` այսուհետ, բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսի, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն ու բյուջեներ կփոխանցվեն նաեւ պետական հողամասերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները:
 
Օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:
Փոխնախարարի խոսքով սա համակարգային նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը ֆինանսական ապակենտրոնացման հնարավորություններ է ստեղծում համայնքներում:
 
Նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովում և ստացել է դրական եզրակացություն։