A
A
Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 21-ին, ժամը 21:52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկընթացք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը։ Փրկարարները մոտ 200 մ քարշակել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։