Մատենադարանի նոր ցուցադրությունը․ «ՌՋԾԷ․Պատմության բանալի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօր կտեղափոխվենք անցյալ դարի 60-ական թվականներ, երբ Մատենադարանը ստեղծվեց՝ որպես Հայոց հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և տարիների, տասնամյակների հերթականությամբ կգանք մինչև մեր օրեր: Կտեսնենք, թե դարերի ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած հայերեն ձեռագրերը, որոնք հավաքվեցին և մեկտեղվեցին այս տանը, որը Մեսրոպ Մաշտոցի անունն է կրում, ինչպես են այստեղ ուսումնասիրվում, ինչպես են պահպանվում, ինչպես են խնամվում, նորոգվում»,- ասաց «ՌՋԾԷ․Պատմության բանալի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։
Պարոն Մաթևոսյանի խոսքով, ցուցադրությունը հնարավոր եղավ իրականացնել հովանավորների շնորհիվ, հանձինս Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։