Բացել լրահոսը Փակել լրահոսը
kkk
A A
Տնտեսություն Հասարակություն

Տեսուչները Կոտայքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական  միջոցառումների արդյունքում Կոտայքի մ. Արամուս գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է բազալտենման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք։

Տարածքի չափագրումները ցույց են տվել, որ ապօրինի տեղահանվել է 4032խմ լեռնազանգված, իսկ տեղում գտնվող «Կամազ» մակնիշի 2 ավտոմեքենան բեռնված են եղել բազալտենման լեռնազանգվածի 3-ական խոշոր բեկորներով։

Տեսուչներն անմիջապես դադարեցրել են լեռնազանգվածի ապօրինի դուրսբերման աշխատանքները։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։