A
A
Ռուսաստանը վերացրել է դեպի Վրաստան թռիչքների արգելքը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը վերացրել է դեպի Վրաստան թռիչքների արգելքը Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել էր թռչել Վրաստան, իսկ տուրօպերատորներին և գործակալներին խորհուրդ էր տրվել չվաճառել դեպի այդ երկիր ուղեգրեր:

Բացի այդ, չեղյալ է հայտարարվել ՌԴ ԱԳՆ 2019 թվականի հունիսի 21-ի հանձնարարականը Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան մեկնելուց զերծ մնալու վերաբերյալ։