Բացել լրահոսը Փակել լրահոսը
թերակղզի Սևանի
A A
Հասարակություն

Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում

Մայիսի 10-ին, ժամը 11:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.)։