Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին (տեսանյութ)

«Լուսանցքից դուրս գալու այյլ տարբերակներ կան, պետք է ուրիշ բան փորձեն» այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով՝ Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարությանը, որով ՀԱԿ-ը պահանջում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի համար գործընթաց սկսել։

Ըստ Սիմոնյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում չի քննարկվել իր հրաժարականի հարցը «Մենք փորձություն անցած թիմ ենք, ես այն եմ ինչ-որ ես կամ, ունեմ իմ քաղաքական հետագիծը ու մեծ թիմը։ Պատերազմից առաջ էլ ու պատերազմից հետո էլ են ասում, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղը գցեց»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին լրագրողներից հարցրեիցին, թե արդյոք կուսակցությունում քննարկել են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը նշեց «Մեկ նախադասությունով ասել բա որ այսպես լինի, կամ այնպես լինի՝ սխալ է։ Այն ինչ-որ ասել է երեկ վարչապետը ես լիովին սատարում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։