Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսօրվա իշխանությանը ո՛չ արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ Ա․ Սարգսյան (տեսանյութ)

«Նրանք ուժի գործադրմամբ են գալիս մտնում մեր տարածք և չեն տեսնում որևէ դիմադրություն» այս մասին նշում է «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը անդրադառնալով ադրբեջանական ուժերի առաջխաղացմանը Սյունիքի մարզի Տեղ և Կոռնիձոր համայնքներում։

Ըստ նրա հայկական կողմը պետք է ուժով հեռացնի, իսկ ներկա իշխանության կողմից տարվող բանակցությունները ոչ մի դրական արդյունքի չեն  կարող հանգեցնել «Այսօր որևէ բանակցություն չկա, դա ձևականություն է»։

Արամ Սարգսյանը կարծում է, որ այսօրվա իշխանությանը ո՛չ արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը, ոչ էլ Թուրքիան է վստահելու։

Անդրադառնալով «Միասին» շարժման վաղվա ակցիային, Արամ Սարգսյանը նշեց, որ իրենց համար կարևոր է, որ լինի ազգային միասնություն և ամբողջ ներուժի համատեղում, ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա ըստ նրա խորհրդարանի գործունեությունը պետք է սառեցվի և ձևավորվի ժամանակավոր կառավարություն «Դեմագոգիայով են զբաղված այդ ջահել երեխաները»։

Հարցին, թե արդյոք իրենց շարժումը ունի լիդեր, Արամ Սարգսյանը պատասխանեց «Ոչ թե մի անհատի մասին է մեր շարժումը, այլ ամբողջական մի թիմի և ուժի, որը կկարողանա պատասխանատվություն վերցնել այս երկրի ապագայի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։