Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպես բույսերը փրկել․ խորհուրդ արցախցուց (տեսանյութ)

Ապրիլի 1-ին Արցախում սպավում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով: Այս մասին հայտնում են Արցախի հիդրո օդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից: Միաժամանակ նշվում է, որ հանրապետության լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը ՝ -2…-3 աստիճան: Այս կանխատեսումները մտահոգիչ են գյուղատնտեսությամբ զբաղվողների համար, քանի որ կարող են ցրտահարության պատճառ դառնալ: Ինչպե՞ս կարելի է ռիսկերը նվազագույնի հասնել: Մասնագետները ավանդական եղանակներն են հիշեցնում: