Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեռքով չի հարվածել. իշխանական պատգամավորը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

«Այդ վարորդ պատգամավորը պետք է մանդատը վայր դնի» այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքին, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորը հարվածել է ՔՊ-ական պատգամավորին և ըստ քպականների դիմել փախուստի։

Ալեքսանյանը նշեց որ տեղյակ չէ, թե արդյոք ինչ-որ մեկը մոտեցել է ՔՊ-ականներին ներողություն խնդրելու և իրավիճակը շտկելու համար։

Անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ տարի ԱԺ-ում ՔՊ-ականները հարվածել էին «Հայաստան» դաշինքի այն ժամանակվա պատգամավոր Վահե Հակոբյանին, Ալեքսանյանը նշեց, որ Վահե Հակոբյանը անհամեմատելի է Վլադիմիր Վարդանյանի հետ «Վահե Հակոբյանը բռնցքամարտիկ տղա է, ակտիվ տղամարդ է առնվազն, ինքն էր ռինգ հրավիրում մարդկանց։ Դա ուղղակի համեմատելի չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։