Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի զինված ուժերը արդեն որերորդ անգամ մտնում են ՀՀ տարածք․ Մամիջանյան (տեսանյութ)

«Ի՞նչ փախչելու մասին կարող է խոսք գնալ: Մհեր Սահակյանին ես վաղուց եմ ճանաչում, շատ տարբեր էքստրեմալ պայմաններում ենք հայտնվել դեռեւս փողոցային պայքարի ժամանակ։ Մհեր Սահակյանը փախնող տղա չի» այս մասին նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքին, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորը հարվածել է ՔՊ-ական պատգամավորին և ըստ քպականների դիմել փախուստի։

Մամիջանյանը նշեց, որ ըստ իր տեղեկությունների ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը առաջ է գնացել դեպի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը:

Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական ուժերը Սյունիքի մարզի Տեղ գյուղում մոտ 300 մետր ներխուժել են Հայաստանի տարածք, պատգամավորը ասաց ««Երեկ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք մուտք են գործել Ադրբեջանի զինված ուժերը արդեն որերորդ անգամ: Երեկվա տեղի ունեցածի պատասխանն ուժայինների կողմից, որը ԱԱԾ-ի երեկվա անլուրջ հայտարարությունն է, եւ այսօրվա տեղի ունեցածի արձագանքը ոստիկանության կողմից, կարծում եմ՝ այն պատրաստակամությունը եւ այն ֆանատիզմը, որով ՔՊ-ականներին է փորձում պաշտպանել ուժային համակարգը, այդ նույն տրամաբանությամբ իրականացվեր ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ, մենք այս իրավիճակում չէինք լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։