Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կրկնվում է այն, ինչ ՀՀ իշխանությունն արեց Քաշաթաղի ու Քարվաճառի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

«Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան մուտքը Տեղ գյուղից էր  բնականաբար այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանությամբ բուֆերային գոտի էր ձեւավորված, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, նաև հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով ճանապարհի պարագայում Ադրբեջանը ժամկետից 2-3 օր առաջ եկել է և մեկնարկային առումով առավելություններ ստանալով դիրքավորվում է». Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանի զորքերը  Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում անցել են հայկական տարածք և դիրքավորվել։

Պատգամավորի կարծիքով այժմ կրկնվում է այն նույն գործընթացը, ինչը ժամանակի եղավ Քաշաթաղի ու Քարվաճառի հետ․ Ըստ նրա Ադրբեջանը դիրքավորվել է այնպիսի տեղանքում, որտեղ մարտական հերթապահությւոն իրականացնելը շատ ավելի հեշտ է։

Պատգամավորը խնդրի առաջացման գլխավոր մեղավոր է համարում ՀՀ իշխանություններին «Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները պարզապես հղում անելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչեւ ապրիլի 1-ին, որ կարողանան իրար հետ ձեւավորել առաջնագիծը: Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պարտավորությունները չի կատարում: Օբյեկտիվ առումով որևէ իշխանություն չէի կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը բանավոր պայմանավորվածությունը կկատարեր»:

Ըստ պատգամավորի եթե Ադրբեջանը որեւէ փուլում նպատակ ունենա Սյունիքի որևէ հատվածում հարձակում իրականացնել, որեւէ կաշկանդող բան չի ունենա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։