Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քննիչներն ԱԺ-ում են, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։

«Այս պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներումպաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։