Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը՝ կրթության բարեփոխումների համար․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը՝ կրթության բարեփոխումների համար Բանախոսներ՝ -Լարիսա Մինասյան` ֆիզմաթ գիտությունների թեկնածու, անկախ փորձագետ -Արտակ Քյուրումյան` ֆինանսական կառավարման փորձագետ Քննարկմանը մասնակցելու համար դիմել ենք նաև ՀՀ ԿԳՄՍ. արձագանքեցին, որ մեզ հետաքրքրող տվյալները տրամադրել են և այս թեմայով լրացուցիչ ասելիք չունեն:

Մեդիա կենտրոնի խնդրանքով՝ ՀՀ ԿԳՄՍ-ն տրամադրել է վերջին 20 տարիներին նախարարության ստացած դրամաշնորհները, ֆինանսական ներդրումները. ի՞նչ նպատակով, ոլորտի կոնկրետ ո՞ր խնդիրների լուծմանն են ծառայել այդ միջոցները: Սա կարևոր է հասկանալ, եթե այս տվյալները համադրում ենք 2022թ-ին Կրթության տեսչական մարմնի հաշվետվության հետ:

Ըստ այդմ՝ 40 դպրոցներում իրականացված ստուգումները պարզել են՝ «Հայոց լեզու» առարկայից թելադրությանը մասնակցած 3624 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 479-ը (13.2%), «Լավ»՝ 1058-ը (29.2%), «Բավարար»՝ 1081-ը (29.8%), «Անբավարար»՝ 1006-ը (27.8%): Մաթեմատիկայի գրավոր աշխատանքին մասնակցած 3543 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 165-ը (4.7%), «Լավ»՝ 418-ը (11.8%), «Բավարար»՝ 1383-ը (39%), «Անբավարար»՝ 1577-ը (44.5%):