Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հարցեր առաջացնող պահվածք է, երբ ակնառու ՔՊ-ականը 10 ժամից ավելի կանգնած բոլորին բարևում է․Իոաննիսյան (տեսանյութ)

«Նկատել ենք խնդիրներ, որ քվեարկության օրը և քվեարկության նախորդող օրը քարոզչություն և հակաքարոզչություն  է արվել։ Թե Սիսիանում, թե Անիում «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզչություն է արել լռության օրը՝ «Ֆեյսբուքում» վճարելով իր թեկնածուների գովազդի համար» այս մասին նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

Իոանիսյանը նշեց, որ ընտրակաշառքների հետ կապված որևէ արժանահավատ տեղեկություն չունեն «Նույնիսկ այնպիսի տեղեկություն, որը գալիս  է ծանոթներից կամ սոցցանցերից, նույնիսկ այդպիսի տեղեկություն ընտրակաշառքի հետ կապված չունենք։ Առհասարակն մթնոլորտը ընտրակաշառքային չէր»։

Իոնաիսյանը նշում է, որ եղել են դեպքեր, որոնք խախտում չեն, սակայն հարցեր են առաջացնում «34/1 և 34/6 տեղամասերում նկատվել են ակնառու ՔՊ-ականներ, որոնք տեղամասից 60 մետրի վրա կանգնած ուղղակի բարևում էին մարդկանց։ Հիմա տեղամասից 50 մետր շառավղով է արգելված շարունակական գտնվելը, 60 մետրի վրա արգելված չի և արգելված չի մարդկանց բարև տալը։ Բայց ամեն դեպքում հարցեր առաջացնող պահվածք է, երբ որ ակնառու ՔՊ-ականը 10 ժամից ավելի կանգնած բոլորին բարևում է»։

Ըստ հանրային գործչի՝ ընտրախախտումների հետ կապված որոշ անձինք քրեական պատասխանատվության պետք է կանչվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։