Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԿԿ կոմունիստական կուսակցություն
A A
Պաշտոնական

Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ դեմ կազմակերպված դեմարշը․ հայտարարություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը
 
Պատմությունը կրկնվում է երկու անգամ,- առաջին անգամ
ողբերգության տեսքով, երկրորդ անգամ՝ ֆարսի։
                                                              Հեգել
 
Հայաստանյան իշխանությունները կրկնում են այն նույն սխալները, որոնք արել են դաշնակցական կառավարիչները 1918-20թթ․, երբ լսելով արևմտյան տերերի հրահանգները, անտեսեցին Ռուսաստանին և նրա առաջարկած օգնությունը։ Արդյունքում՝ Հայաստանից մնաց 9 հազար քառակուսի կիլոմետր, իսկ հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ցեղասպանության վտանգը, և միայն հայ կոմունիստների շնորհիվ Հայաստանը փրկվեց անհետացման վտանգից։
 
Ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Օրվա իշխանությունները, հանուն իրենց նեղ անձնական շահերի, ոչ երբեք պետական, փորձում են հաճոյանալ արևմուտքին և վավերացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որն ի դեպ հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։
 
Ի՞նչ է մինչ օրս տվել հայ ժողովրդին ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ընդունած օրենքներն ու որոշումները կապված Հայաստանի հետ։ Ոչինչ։ Սկսած Բեռլինի վեհաժողովից, Սևրի պայմանագրով և անգամ Հաագայի դատարանի վճռով կայացած որոշումները մնացել են լոկ, որպես թղթի կտոր, որոնք ի տարբերություն Ռուսաստանի, ի վիճակի չեն օգնել ու պաշտպանել հայ ժողովրդին։
 
Եթե այս իրավիճակը համեմատենք օրեր առաջ Երևանում կատարված ծառահատումների հետ, կստանանք հետևյալ պատկերը։ Արմատախիլ են արվում հաստաբուն և Երևանի բնակլիմայական պայմաններին համահունչ ծառերը, փոխարինելով իրենց գործառույթը չկատարող դեկորատիվ ծառատեսակների հետ։ Իշխանությունները փորձում են արմատախիլ անել հայ-ռուսական բարեկամական կապերը, Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, փոխարենը առաջարկելով ինչ-որ անհասկանալի թղթեր ու որոշումներ, կամ ավելի կոնկրետ՝ ոչինչ։
 
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հայաստանի Կոմունիստական կուսակությունը խստորեն դատապարտում է մեր իրական դաշնակցի դեմ կազմակերպված դեմարշը և Հայաստանը աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունների լուծման թատերաբեմ դարձնելու իշխանությունների որդեգրած կործանարար քաղաքականությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և Ազգայնին Ժողովին, որպեսզի նրանք ցուցաբերեն ողջախոհություն, գիտակցեն իրենց պատասխանատվությունը սեփական ազգի և պատմության առջև՝ վերանայելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը, ինչպես նաև համաձայնվեն ՀԱՊԿ առաքելության Հայաստանում տեղակայման առաջարկին։
 
ՀԿԿ Կենտկոմ