Բացել լրահոսը Փակել լրահոսը
20230330_153549
A A
Պաշտոնական

Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

Մարտի 30-ին, ժամը 14։57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի քաղաքապետարանի ետնամասում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հրազդանի ՀԷԿ»-ին հարակից սարալանջին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 16։20-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։