Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess kanajk
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն. շախմատի Եվրոպայի առաջնություն

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան նախավերջին տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը: Վերջինը սևերով պարտության մատնեց ադրբեջանուհի Գունայ Մամադզադային: Աննա Սարգսյանն ոչ-ոքի խաղաց, իսկ Սուսաննա Գաբոյանն ու Պոլինա Կոբակը հերթական պարտությունը կրեցին:

Տասը տուրից հետո Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը վաստակել են 7-ական միավոր: Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը նրանցից ետ են մնում կես միավորով: Սուսաննա Գաբոյանն ունի 5, իսկ Պոլինա Կոբակը՝ 4 միավոր:

Վաղը կկայանա վերջին՝ 11-րդ տուրը: