Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակահարություն 55
A A
Հասարակություն

Ալավերդիում 60-ամյա կինը դանակահարել է 19-ամյա երիտասարդի

Մարտի 27-ին, ժամը 18.57-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
60-ամյա կինը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

`