Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երթևեկող մեքենայի վարորդը թմրամիջոցներ էր տեղադրում․ շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա (տեսանյութ)

Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արին-Բերդի 5-րդ նրբանցքով երթևեկում է մի մեքենա, որի վարորդը թմրամիջոցներ է տեղադրում։ Իրավապահները ճշտում են ստացված տվյալները և շարժվում այդ ուղղությամբ։

Նրանք հենց Արին-Բերդի 5-րդ նրբանցքում հայտնաբերում, ձերբակալում և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխում 26 և 32 տարեկան երկու երևանցիների։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ, ինչպես նաև թմրամիջոց մանրացնելու համար նախատեսված սարք։ 26-ամյա վարորդի հայտնածով՝ թմրամիջոցները ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։

Նախաձեռնվել է քրեկան վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: